ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի համար «ընդունելի ֆիգուր» է

Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի համար «ընդունելի ֆիգուր» է
14.04.2014 | 16:35

Տիգրան Սարգսյանի հրաժարականը քառյակի գործունեության հետ կապված չէ, պարզապես ինչ-որ պահի վարչապետը պետք է զոհաբերվեր` կապված վերջին տարիներին երկրում առաջընթացի բացակայության հետ: Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Անդրադառնալով ԲՀԿ հայտարարությանը, թե վերջինիս օրակարգում կոալիցիայի մաս կազմելու հարց չկա, ՀՀ նախկին արտգործնախարարը նշել է, որ ԲՀԿ-ի թիրախն, ի սկզբանե, վարչապետն ու կառավարությունն են եղել, իսկ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի համար «ընդունելի ֆիգուր» է: Ալեքսանդր Արզումանյանի խոսքով` ԲՀԿ-ի համար «փչանալու աստիճանն է նժարին դրված»: Այսինքն, ԲՀԿ-ն ինչպես ավելի շատ կվարկաբեկվի` կոալիցիայի մեջ մտնելո՞վ, թե՞ որպես այլընտրանք իշխող ռեժիմի հետ համագործակցելով:

Թե ինչ սպասել ապագա վարչապետից ու կառավարությունից, Արզումանյանն ասել է, որ խնդիրը վարչապետի անձը չէ, այլ նրա ներկայացնելիք ծրագիրը: «Կոնկրետ անձի ընտրության հետ խնդիր չկա` անակընկալ որևէ: Պետք է սպասենք, տեսնենք ինչ է ներկայացնում այդ կառավարությունը: Այստեղ խնդիրը վարչապետի անձը չէ, խնդիրն այս համակարգի փոփոխությունն է` ամբողջական և տնտեսական այս ճգնաժամից դուրս գալու ուղիները: Տեսնենք ինչ ծրագիր կներկայացնի կառավարությունը, ինչպիսի կազմ կունենա, որից հետո հնարավոր կլինի գնահատականներ տալ»,- նշել է Ալեքսանդր Արզումանյանը:

Դիտվել է՝ 1056

Մեկնաբանություններ